Armenian text to speach

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի հուլիսի 1-ի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը։

Հիշեցնենք, որ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր կայացած նիստում համաձայնություն է տվել հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության (Օվիո՝ նախկինում Ռոստելեկոմ) 100 տոկոս բաժնեմասը գնելու հնարավոր գործարքի կայացմանը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։




Լրահոս