Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բյուրեղավանցի տղամարդը շանը կապել էր մեքենայից ու քարշ տվել։ Տեսանյութը ծարածվել էր համացանցում, որից հետո ՆԳՆ-ն վարորդին Ձերբակալել էր։

«Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։

Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ»,- ասված է ՆԳՆ հայտարարությունում։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս