ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք նարկոմաններ եւ ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»:

Ռազմիկ Զոհրաբյան հetq.am

Դե իհարկե, մենք չէինք էլ կասկածում, որ ՀՀԿ-ական դառնալուց առաջ մարդուց բժշկի տեղեկանք են պահանջում, ապա բուժզննություն են անցնում, եւ երբ պարզ է դառնում, որ նորագիրը հակում չունի ո՛չ խմիչքի, ո՛չ էլ թմրանյութերի հանդեպ, որոշվում է` քաղաքացին կարո՞ղ է լինել ՀՀԿ-ի արժեքները կրողը, թե՞ ոչ: Բայց կարծում ենք` այս կարգը, եթե իհարկե գործում է, նորամուծություն է, քանի որ ՀՀԿ-ում գոնե խմիչքի նկատմամբ հակում ունեցողների պակաս չկա: ՀՀ վարչապետը հարբած ելույթ ունեցավ համալիրում, մնացած նախարարների վիսկիների մասին չենք ասում: Իսկ անձամբ Ռազմիկ Զոհրաբյանի հակումներն այս անգամ չենք քննարկում:




Լրահոս