Կոտայքի մարզի քննչական բաժնի պետի նկատմամբ քր. գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրեն հայտնի է դարձել, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վալենտին Պապյանի նկատմամբ:ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում պարզվել է, որ Վ. Պապյանը, անցնելով իր պաշտոնական լիազորությունները, բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող ոստիականության Կոտայքի բաժնի քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:Մինչ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից նյութերը կուղարկվեին Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն, տեղի ունեցած միջադեպի մասին իմացել էր ՀՀ ոստիկանպետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը և իր հրամանով աշխատանքից ազատել էր Վալենտին Պապյանին և հանձնարարել էր անցկացնել ծառայողական քննություն:Քննչական բաժնի պետը քննիչին հայտնել է, որ ինքը նրան կասկածում է հանցագործություն կատարելու մեջ:Մեր տեղեկություններով, Վ. Պապյանը նկատի է ունեցել ավազակային հարձակում:Վ. Պապյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:




Լրահոս