Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը: ArmLur.am-ը հակակոռուպցիոն դատարանի դիմաց ուղիղ եթերում լուսաբանում է իրավիճակը։
Կալանքի երկարացման գործը քննելու է հակակոռուպցիոն դատարանի՝ քաղաքական պատվերներ կատարողի համարում ունեցող դատավոր Վահե Դոլմազյանը:
Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Երեկ շուրջ 9 ժամ տևած դատական նիստը հետաձգվել էր այսօր։ Այս պահին ընթանում է նիստը, և որոշվելու է Սամվել Կարապետյանի «ճակատագիրը»։
Մանրամասները՝ տեսանյութում․






























