Ինչպես հայտնի է՝ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2023 թվականի հոկտեմբերի 20-ին’ ժամը 15:00-ի սահմաններում խմբի կազմում կատարել էին խուլիգանություն:
2023թ. hոկտոմբերի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցելով ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին և տեսել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Նրանք քննությամբ դեռևս հստակ չպարզված հարցի շուրջ վիճաբանել են վերջինիս հետ և քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ խմբի կազմում իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք ցուցաբերելով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, անտեսելով հասարակական կարգի ապահովման համար ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, մարդկանց անդորրը խախտելով, ինչպես նաև հարակից հատվածում գտնվող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը խոչընդոտելով կատարել է խուլիգանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել Կարեն Շահրամանյանին:
Նախաքննության փուլում վերջիններս կալանավորվել էին, սակայն կարճ ժամանակ անց Արտաշես Ղահրամանյանը ազատ արձակվեցին եւ գործը քննվում էր դատարանում։
Արդյունքում դատարանը որոշել է ճանաչել և հռչակել Արտաշես Երջանիկի Ղահրամանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ: Արտաշես Երջանիկի Ղահրամանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վարչական հսկողությունը, վերացնել: Ճանաչել և հռչակել Նարեկ Օնիկի Ասատրյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ:
Դատախազը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը եւս առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը հասել է Վճռաբեկ դատարան։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























