Armenian text to speach

Ադրբեջանը ռուսական ցորենի նոր խմբաքանակ է տեղափոխում Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ Trend-ը, հայտնում են, որ Ռուսաստան-Հայաստան առևտրային նոր բեռ է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով։

Նշվում է, որ Azerbaijan Railways-ի Բիլաջարի կայարանից դուրս է եկել հինգ վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում է ընդհանուր 350 տոննա ռուսական ցորեն՝ Հայաստանի ուղղությամբ։

Ըստ հրապարակումների՝ գնացքը անցնելու է Բոյուք Քեսիկի երկաթուղային կայարանով, ապա Վրաստանի տարածքով շարունակելու է ուղին դեպի Հայաստան։ Բեռը տեղափոխվում է միջազգային տարանցիկ կանոններին համապատասխան։

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ վերջին ամիսներին ակտիվացել է տարածաշրջանային տարանցիկ փոխադրումների գործընթացը․ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել հազարավոր տոննա հացահատիկ, պարարտանյութ, հնդկաձավար, ինչպես նաև վառելիք։

Հաղորդվում է, որ մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 24,000 տոննա հացահատիկ, 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Բացի այդ, տարբեր փուլերով իրականացվել են նաև վառելիքի խոշոր խմբաքանակների տեղափոխումներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին համատեղ հայտարարությամբ նշել էր, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռնափոխադրումների տարանցման սահմանափակումները, որոնք գոյություն ունեին երկար տարիներ։ Այդ հայտարարությունից հետո առաջին նման բեռը եղել էր Ղազախստանից Հայաստան ուղարկված ցորենը։

 

Ա․ Վարդանյան




Լրահոս