Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց, թե բացահայտվելո՞ւ են արդյոք Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ սկանդալները և ինչպե՞ս կաշխատի նոր կառավարությունը:

«Ես աշխատում եմ թափանցիկ: Համաձայն եմ որ, Տիգրան Սարգսյանն ունեցել է թերություններ, սակայն սկանդալներ որակման հետ համաձայն չեմ: Ես հիմա էլ ֆրակցիայի ներկայացուցիչներին ասում եմ, որ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ: Ես շատ բաց ու թափանցիկ եմ աշխատելու», – նշեց նա:

Ի պատասխան, Արամ Մանուկյանը որպես սկանդալի օրինակ բերեց հայտնի օֆշորային պատմությունը:

«Ես որևէ իրավական ձևակերպում կամ որևէ իրավական կարծիք չեմ լսել: Եթե հիմնավորված լինի, ես բացասական եմ վերաբերվում նման արարքներին: Բայց քանի դեռ հիմնավորում չի եղել, չեմ կարող քննադատել: Մենք  միշտ ասելու ենք այն, ինչ անելու ենք», – նշեց նա:




Լրահոս