Armenian text to speach

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։




Լրահոս