Ինչո՞ւ են միավորվում ճարտարապետական ու ճարտարագիտական համալսարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թ.-ի մարտի 18-ին  Հովհաննես Թոքմաջյանը նշանակվեց  Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Թե երբ է Թոքմաջյանը նշանակվելու ռեկտորի պաշտոնում, դեռ պարզ չէ: «Դեռ ընտրություն չի եղել»,- ասաց ռեկտորի պաշտոնակատարը armlur.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ  ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորը Արա Ավետիսյանն էր, ով հրաժարականի դիմում ներկայացրեց այն  բանից հետո, երբ  ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը հայտնաբերեց ֆինանսական խախտումներ համալսարանում, չնայած  Ավետիսյանն իր հրաժարականի դիմումում գրել էր, որ բուհի աշխատակազմը դժգոհ է իր աշխատանքից, այդ պատճառով էլ  հեռանում է:

Ինչ վերաբերում  է բուհի աշխատանքային մթնոլորտին, Թոքմաջյանը վստահեցրեց` ճարտարագիտական համալսարանում  աշխատանքային նորմալ  ու ջերմ մթնոլորտ է:

Արդյոք  ռեկտորի պաշտոնում նշանակվելուց հետո  ճարտարագիտական համալսարանում կադրային ջարդ լինելու է: «Ճարտարապետական ու ճարտարագիտական  համալսարաններում աշխատում են բանիմաց ու պրոֆեսիոնալ մասնագետներ, հետևաբար կադրային ջարդ լինել չի կարող»,- վստահեցրեց Թոքմաջյանը:

Արդեն  երկար ժամանակ է` ինչ խոսակցություններ են շրջանառվում   ճարտարապետական ու ճարտարագիտական  համալսարանների  միացման մասին: Թոքմաջյանն ասաց, որ դեռ ուսումնասիրվում է այդ հարցը. «Ոսումնասիրվում է երկու կառույցների լավ ու վատ կողմերը, ձեռքբերումները: Որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի ինչ-որ բան ասել: Երկուսն էլ զարգացող  բուհեր են և միանգամից մի մոդել գտնելը  երկուսի համար դժվար է»:

-Պրն Թոքմաջյան, երկու կառույցների միացման հիմնական նպատակը ո՞րն է: Ի՞նչ խնդիր է լուծվելու դրանով:

– Դա շատ երկար պատասխանելու հարց է: Կարող եմ մի բան շեշտել` անհրաժեշտ է ունենալ հզոր տեխնոլոգիական համալսարան  տարածաշրջանի մասշտաբով:

-Իսկ  միգուցե արտագաղթի պատճառով  քչացել են նաև   ուսանողները, դրա համար էլ  երկու կրթական կառույցներն անհրաժեշտ է  միավորել:

-Նման խնդիր չկա ո´չ ճարտարագիտական, ո´չ էլ ճարտարապետական համալսարաններում: Երկու կրթական օջախներն էլ ունեցել և ունեն իրենց ստաբիլ թվաքանակով  ուսանողները:

Սոնա Դավթյան




Լրահոս