Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:

Ինչպես հայտնում են պաշտպանության նախարարությունից՝  Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:

Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնասնյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց:




Լրահոս