Armenian text to speach

Իտալիան դպրոցներում արգելելու է դեմքը ծածկող հագուստները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիան նախատեսում է դպրոցներում արգելել բուրկաների և նիկաբների կրումը, ինչպես նաև սահմանափակել օտարերկրացի աշակերտների թիվը դասարաններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջորջիա Մելոնին՝ նշելով, որ ներգաղթը կարող է առանցքային թեմա դառնալ 2027 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Մելոնիի խոսքով՝ Իտալիայում ապագա կառուցել ցանկացող օտարերկրացիները պետք է սովորեն իտալերեն, հասկանան երկրի մշակույթն ու հարգեն օրենքները։ Առաջարկվում է նաև իտալերենի դասերը պարտադիր դարձնել այն օտարերկրյա աշակերտների ծնողների համար, որոնց երեխաները ինտեգրման դժվարություններ ունեն։

Միաժամանակ նախատեսվում է վերանայել օտարերկրյա աշակերտների թվի սահմանափակումը։ Ներկայումս օրենքը մեկ դասարանում և դպրոցում սահմանում է 30% շեմ, իսկ օտարերկրյա աշակերտները կազմում են Իտալիայի դպրոցների սովորողների մոտ 12%-ը։




Լրահոս