ՀԱՄԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ երիտասարդական միությունը կիրակի օրը տեղի ունեցած 13-րդ համաժողովում ընտրվել է գործադիր խորհրդի նոր՝ 7 հոգանոց կազմ: Համաժողովի ժամանակ նաեւ ընդունվել է հայտարարություն քաղբանտարկյալ, ՀՀՇ ԵՄ անդամ Տիգրան Առաքելյանի մասին. երիտասարդ ՀՀՇ-ականները իշխանություններից պահանջել են ազատ արձակել Առաքելյանին ու անցկացնել արդար դատաքննություն: Բացի այդ, համաժողովն ընդունել է բանաձեւ, որտեղ նախանշված են ՀՀՇ ԵՄ գործունեության առաջիկա գերակա ուղղությունները: Նշենք, որ ՀՀՇ ԵՄ-ն առայժմ չունի ղեկավար. ժամանակավորապես ԵՄ խորհրդի աշխատանքները կհամակարգի ՀՀՇ վարչության կողմից նշանակված անդամը:




Լրահոս