Մոսկվայում ատրճանակի սպառնալիքով թալանել են հայ հացթուխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր անհայտ հանցագործները թալանել են 23- ամյա Հայաստանի քաղաքացուն, որը հացթուխ էր աշխատում Մոսկվայի Սևաստոպոլյան պողոտայի վրա գտնվող “Խլեբնի դվոր”-ում: Ատրճանակի սպառնալիքով նրանք կապել են երիտասարդի ձեռքերը, նստեցրել մեքենան, ապա վերցնելով հացատան ու չհրկիզվող պահարանի բանալիները, վերջինիս իջեցրել են մի հեռու փողոցում, այնուհետ իրենք վերադարձել են և տարել աշխատավայրում պահվող 180 հազար ռուբլին:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Չարագործներին դեռ չեն գտել:




Լրահոս