ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը շտապել է սրբագրել դեկտեմբերի 15-ի իր հայտնի որոշումը` Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին 3-ական շիշ բուսական յուղ տրամադրելու մասին: Կառավարության որոշման նախագծում մինչեւ երեկ գրված էր, թե ՌԴ-ն 2009թ. Հայաստանին որպես մարդասիրական օգնություն ձեթ էր տրամադրել: Եւ այդ ձեթն էլ իրենք վաճառքի դնելուց ու չվաճառվելուց հետո որոշել են բաժանել աղքատներին: Բայց որպեսզի ծածկեն երեք տարի առաջ տրամադրված ձեթի ժամկետանց լինելու հանգամանքը, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարեն`  այնտեղ գրելով, որ բուսական յուղը տրամադրվել է 2010-ին: Եթե մինչ այս պնդում էին` ոչ թե ձեթն է ժամկետանց, այլ փաստաթուղթը, հիմա ստացվում է` երկուսն էլ ժամկետի մեջ են: Միայն ափսոս, որ դժվար թե որեւէ մեկը հավատա դրան: Ի վերջո, ՀՀ կառավարությունը չէր կարող սխալ ամսաթվով որոշում ընդունել, որը «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո հեշտությամբ փոխվեց:




Լրահոս