Լուգանսկի ժողովրդական նահանգապետի դեմ մահափորձ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Վալերի Բոլոտովի վրա հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի մարզում տեղական ժամանակով ժամը 11-ին: Մահափորձի մասին հայտնել է ինքնակոչ Լուգանսկի հանրապետության ներկայացուցիչ Վասիլիյ Նիկիտինը:

Նա տեղեկացրել է, որ ժողովրդական նահանգապետը շատ արյուն է կորցրել, սակայն ներկայումս հոսպիտալացված է և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նիկիտինը տեղեկացրել է նաև, որ Բոլոտովի գլխի դիմաց 1 միլիոն դոլար պարգև է նշանակվել, և կատարվածի համար վերջինս մեղադրել է Կիևի իշխանություններին: Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Դենիս Պուշիլինը նույնպես համոզված է, որ մախափորձը կազմակերպել են Կիևի իշխանությունների ներկայացուցիչները:

Միաժամանակ Պուշիլինը վստահեցրել է, որ Բոլոտովի դեմ մահաձորձը չի կարող խոչընդոտել երկու հանրապետությունների միավորմանը:




Լրահոս