Չինաստանում 31 մարդ ահաբեկչության զոհ է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Ուրումչի քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել առնվազն 31 մարդ, իսկ 90-ից ավելի մարդ՝ վիրավորվել, տեղեկացնում են չինական ԶԼՄ-երը:

Այսօր առավոտյան, երկու մեքենա մտել են Սինցզյան – Ույգուրական ինքնավար մարզի Ուրումչի քաղաքի Ժենմին այգու մոտակա շուկայում հավաքված մարդկանց խմբի մեջ, ինչից հետո պայթյուններ են տեղի ունեցել: Ականատեսները պատմում են, որ դեպքի վայրում դեռ շարունակվում է հրդեհը:

Նախնական տվյալներով, անհայտ անձինք մեքենաներից սկսել են մարդկանց վրա պայթուցիկներ նետել, մեկ մեքենան պայթել է:
Սինցզյանում վերջերս մի քանի անգամ անջատողական- ույգուրցիների կողմից հարձակումներ են իրականացվել մի քանի անգամ:Դեռ ապրիլին երեք մարդ էր զոհվել կայարանում պայթյունի հետևանքով, իսկ 80-ը՝ վիրավորվել:




Լրահոս