Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր խուսափեց մեկնաբանել երեկ ԱԺ-ում բուռն մեկնաբանությունների արժանացած պարտադիր բառի շուրջ Հովիկ Աբրահամյանի մեկնաբանությունը:
Նախարարը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ քննարկման փուլում է, և պարտադիր բառի կիրառման մեխանիզմների շուրջ ինքը ոչինչ դեռևս չի կարող ասել: Նախարարը ընդգծեց, որ հարկ է կենտրոնանալ ոչ թե բառերի ստուգաբանության, այլ իրավական նշանակության վրա:
Մանրամասն՝ տեսանյութում: