«Դատական դեպարտամենտն «ականջ չունի», որ լսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե շատ լավ կլիներ, որ պետական այն մեկ-երկու մարմինները, որ «ականջ չունեն, որ լսեն»` փոխեին իրենց վարքագիծն ու դիրքորոշումը:

Արդեն լրագրողների հետ զրույցում, նա պատասխանելով այն հարցին, թե որոնք են այդ պետական մարմինները` նախ խուսափեց անուններ նշել` ասելով, թե կհրապարակվի խախտումների վիճակագրությունը, որից էլ ամեն ինչ պարզ կլինի:  

Լրագրողների այն դիտարկմանը, թե գուցե այդ մարմիններից մեկը դատական դեպարտամե՞նտն է, Կարեն Անդրեասյանը դրական պատասխան տվեց, հավելելով, որ դատական դեպարտամենտը շարունակում է տուրք գանձել:  

«Եթե որևէ մեկը փորձի ժամանակ ծախսել և կարդալ, կտեսնի, որ ակնհայտ ճշմարտությանը փորձ է արվում երկար-բարակ պատասխան տալ, այսինքն այնպես են անում, որ հոգնեք ու այլևս չկարդաք»,- ասաց Կարեն Անդրեասյանը:  

Նրա խոսքով` եթե պետական մարմինը ցանկանա, ապա ՄԻՊ-ի առաջին իսկ գրությունից հետո կարող է վերլուծել խախտման որոշումը, բայց երբ երկարացնում ու բարդացնում են գործընթացը, ապա Կարեն Անդրեասյանն ասում է, որ ականջ պետք է ունենալ լսելու համար :




Լրահոս