2013 թվականի բյուջեի եկամուտների մեծ մասն ապահովել են խոշոր հարկ վճարողները: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա հայտնեց նաև, որ այդ հարկատուների կողմից ապահովվել է ամբողջ եկամտի մոտ 52%-ը:
«Բոլոր խոշորները չէ, որ խոշորում են հաշվառված, բայց առաջին հազար խոշոր հարկ վճարողները վճարում են բոլոր հարկային եկամուտների 72%-ը, իսկ երեք հազարը՝ 82.3%-ը: Սա նշանակում է, որ Հայաստանում հարկային եկամուտների բեռն ընկած է մեծ ու խոշոր կազմակերպությունների վրա», – ընդգծեց նա:
Ալավերդյանն ասաց նաև, որ 25 միլիարդ դրամ բյուջե է գանձվել ՊԵԿ-ի բռնագանձման հայցերով: «Մեր հարկ վճարողները պետք է իմանան, որ հարկ չվճարելու դեպքում՝ միտումնավոր խուսափելու համար, պատճամիջոցները կիրառելու են: Ինչո՞ւ, որովհետև այնպես չէ, որ հարթ ու հանգիստ են բյուջեի մուտքերն ապահովվում», – հայտնեց նա: