ԱԺ-ի ոչ իշխանական ուժեր ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Ժառանգությունը և ՀՅԴ-ն միասնաբար դեմ են քվեարկելու 2013թ. պետբյուջեի կատարողականին: Այս մասին քառյակի հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում մոտ 1 շաբաթ քննարկվում էր բյուջեի անցյալ տարվա կատարողականը, որի ընթացքում ամեն ոլորտի ներկայացուցիչ ներկայացնում էր իրենց ծախսերն ու եկամուտներևժը:
Հիշեցնենք նաև, որ հանդիպման ընթացքում որոշվել է 12 կետանոց պահանջագիր ներկայացնել իշխանություններին, և դրանցից մեկը 100 տոկոս համամասնականի անցնելու պահանջն է: