ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության ծրագիրն Աժ մեծամասնությունը համարեց ամբողջական, իրատեսական: Եվ այն տնտեսական ցուցանիշները, որոնք ծրագրում նշվում են, նորմալ աշխատանքային պայմաններում դրանք իրագործելի են»:

Գագիկ Մելիքյան «Առավոտ»

Հետաքրքիր է՝ իսկ այդ ե՞րբ են ՀՀԿ-ի համար ոչ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել այն դեպքում, երբ պայմաններ ստեղծողն էլ, որոշում ընդունողն էլ, քվեարկողն էլ ՀՀԿ-ականներն են, եւ ինչպես իրենց առաջնորդը կասեր՝ որքան ուզեն, այդքան էլ կխփեն: Բայց նույնիսկ նման հնարավորություններ ունենալով՝ տապալում են իրենց իսկ ծրագրերը: Եվ հիմա հերթական անգամ, այս անգամ՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարի միջոցով, փորձում են ամեն ինչ բարդել ինչ-որ աշխատանքային պայմանների վրա՝ մոռանալով, որ նորմալ աշխատանքային պայմանների համար նախեւառաջ նորմալ աշխատել է պետք:

 

 

«Եթե քրեական արարք է տեղի ունեցել, անօրինական գործողություններ եւ այլն, ապա, բնականաբար, մեղավորները պետք է պատժվեն: Ես մանրամասներին տեղյակ չեմ եւ չեմ կարող մեկնաբանություն տալ այս առիթով»:

Վահե Հակոբյան Yerkir.am

Սյունիքի մարզպետ դարձած օլիգարխի որդին, հավանաբար, ոչ թե չի կարող, այլ համարձակություն չունի մեկնաբանություն տալու, քանի որ խոսքը մեծն «բդեշխ» Լիսկայի հանցագործ ազգականների մասին է: Եվ սրանով կրկին ապացուցվում է, որ Սյունիքի մարզում տերն ու տիրականը մնում է Ս. Խաչատրյանը, ամենաթողության ու վախի մթնոլորտը շարունակվում է, իսկ մարզային իշխանություններն ընդամենը ձեւական հայտարարություններով են բավարարվում: Իսկ թե ինչպես են օրենքի սահմաններում լուծվում Ս. Խաչատրյանի անվան հետ կապված խուլիգանություններն ու հանցագործությունները, արդեն գիտենք Բուդաղյանների հետ միջադեպի փորձից:

 
«Գիտեք ինչ, պաշտոններն անցողիկ են, այսօր կան, վաղը չեն լինի: Այսօր չկան, վաղը կլինեն: Պաշտոններին ուշադրություն մի դարձրեք, կյանքի իմաստը դրա մեջ չէ»:

Վաչե Գաբրիելյան 1in.am

Իսկ իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ-ականի կյանքի իմաստը, ըստ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, ինչի՞ մեջ է, եթե ոչ պաշտոնի: Չէ՞ որ հենց ինքը՝ Վ. Գաբրիելյանը, նախկինում ֆինանսների նախարար էր, հետո՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, այսինքն, կարելի է ասել՝ հանուն նրա կառավարության աշխատակազմի ղեկավարին նախարարի կարգավիճակ տվեցին: Հիմա էլ, իր նախկին կառավարության ապաշնորհ գործունեության պատճառով ստիպված ազատվելով աշխատանքից՝ վարչապետի խորհրդական դարձավ: Դե եթե պաշտոնը կարեւոր չէր, թող զբաղվեր մի սովորական գործով՝ այլեւս չսնվելով իշխանական տաշտակից:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս