ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը ետ կանչելուց հետո մեկ օր անց խորհրդարան է բերել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որտեղ կրկին առկա է զինված ուժերն արտակարգ դրության ժամանակ օգտագործելու դրույթը, միայն թե այս նախագծում մանրամասնված է, որ բանակը պետք է ներգրավվի առավելապես հատուկ պահպանության օբյեկտների պահպանության գործում եւ մասնակցի այդ արտակարգ իրավիճակների կանխմանը: Իսկ հատուկ պահպանության օբյեկտներից են ատոմակայանը, նախագահի նստավայրը, Ազգային Ժողովը, դատարանները: Նախագիծը նախատեսում է, որ ԶՈՒ-ն կանգնի այն տեխնիկայով, որը նման դեպքերում կկիրառեն ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: ԱԺ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեցին, որ միեւնույն է, այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ զինված ուժերի` քաղաքական գործընթացներին չներգրավվելու պահանջը երկրի մայր օրենքում իմպերատիվ է:




Լրահոս