Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը բրիտանացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի Գերմանիայում:

Նրա հակառակորդը կլինի բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը. տեղեկացնում է Boxing Scene-ը:

«Պատրաստվում եմ մարզվել, ինչպես խելագարը: Մտադիր եմ չթերագնահատել հակառակորդիս: Նա մի շարք լավ մենամարտեր է անցկացրել: Բայց Աբրահամը մեծ չեմպիոն է: Պետք է ցուցադրեմ լավագույն որակներս»,- նշել է Սմիթը:




Լրահոս