Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա: ՌԴ ղեկավարը կհանդիպի երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ, տեղեկացնում է РИА Новости-ին:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում, հանդիպման ավարտին նախատեսվում է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ օրերս Արգենտինա էր այցելել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն վերջինիս՝ Արգենտինայի նախագահի հետ նախատեսված հանդիպումը չկայացավ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պատճառը Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վատառողջ լինելն էր:
Նշենք նաև, որ մինչ այժմ Արգենտինան ավանդաբար համարվում էր Հայաստանի բարեկամ երկիր: