“Օրինաց Երկիր” կուսակցությունը երեկ` մարտի 18-ին, հրավիրել էր քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին եւ Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահներ: ՕԵԿ մամուլի ծառայությունից armlur.am -ին հայտնում են, որ կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում: Քաղխորհուրդը քննարկել է նաեւ մարտի 20-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող “Օրինաց Երկիր” կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար ՕԵԿ-ականներ:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակը պարզ կլինի մարտի 21-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ