Գ. Սահակյան. ԱԺ-ն այն ամբիոնը չէ, որ կարողանանք այստեղից բանակը հայ մարդու աչքին բոբո դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալ է այն տեսակետը, որ “Արտակարգ ռեժիմի դրության մասին” օրենքով բանակն օգտագործվելու է իշխանության պահպանման համար,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ ոխնախագահ Գալուստ Սահակյանը: “Մենք հարգում ենք մեր ընդդիմախոսների կարծիքները, բայց արտահայտում ենք նաեւ մերը: Մենք պոպուլիստական կուսակցություն չենք, այլ գործի մարդ ենք: Վերջին պահին ընդդիմության արած հայտարարություններ նրա օգտին չեն: Ուզում եմ ասել, որ բանակը երբեք ու երբեք կապ չունի քաղաքականության հետ: Օրենքը պատրաստ է ընդունման և կոալիցիոն ուժերը գնացել են այդ ճանապարհով, դրա համար էլ ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության ուսերին: Այնպես որ, թեմայի շուրջ ընդդիմության սրտաճմլիկ խոսքերը տեղին չեն:  ԱԺ-ն այն ամբիոնը չէ, որ կարողանանք այստեղից բանակը հայ մարդու աչքին “բոբո” դարձնել: Ունենք ճանապարհ, եկեք այդ ճանապարհը միասին անցնենք:  “Մենք ասում ենք՝ մի փոքր հավատանք, ոչ թե ՀՀԿ-ին այլ մեր պետությանը, ինքներս մեզ”,- ասաց նա: : 




Լրահոս