ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալ է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին` հոգեբուժարաններում կատարած աշխատանքի համար: Այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, որ ոչ թե հայտնաբերված դեղորայքն է ժամկետանց եղել, այլ՝ դեղորայքի տարան:
«ՄԻՊ գրասենյակին շնորհակալ եմ ՀՀ առողջապահության նախարարությանը օգնելու համար: Կարծում եմ՝ մենք բոլորս նույն գործն ենք անում: Այսօր կլինեն նաև բացատրությունները հոգեբուժարանի տնօրենի կողմից՝ ժամկետանց դեղորայքի մասին: Բայց ես խորհուրդ կտամ, որ եթե հիվանդանոցային դեղորայքի ժամկետն են նայում, նախ նայեն հիվանդանոցային դեղատան դեղերի ժամկետները »,-ասաց Արմեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ գրասենյակը օրերս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ պարզվել է, թե մի շարք հոգեբուժարաններում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն: Դրանցում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: