Քաշաթաղում վիրավորվածներից միայն Արմավիրի քաղաքապետին են տեղափոխել հիվանդասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Քաշաթաղում ականի պայթյունից վիրավորում ստացած Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը քիչ առաջ Էրեբունի Բ/Կ վերակենդանացման բաժնից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից:

Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին` Գառնիկ Ավետիսյանին և Արթուր Բաղդասարյանին, նրանք դեռևս կշարունակեն մնալ վերակենդանացման բաժնում: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր:

Մեզ հայտնեցին, որ նախօրեին վիրահատել են Գառնիկ Ավետիսյանի սրունքը, առաջիկայում կվիրահատեն ողանաշարը: Մյուս վիրավորը պատահարի հետևանքով ստացել է կրծքավանդակի շրջանում, կողերի, կրծոսկրի, անրակի կոտրվածք և թոքերի վնասվածք:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Քաշաթաղի հյուսիսային հատվածում` ճանապարհի վրա, ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների թվում է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Վիրավորներն այս պահին գտնվում են Էրեբունի ԲԿ-ում:




Լրահոս