Հուլիսի 22-ին, ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Ե. Ա-ի բարեկամ, Երևան քաղաքի բնակիչ Վ. Թ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել և առգրավել են ոչ գործարանային փաթեթավորմամբ դեղահաբեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին