Ֆինանսավորման են սպասում՝ մետրոյի նոր կայարանների կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախատեսվում է մետրոյի նոր երկու կայարանների կառուցում: Այս մասին այսօր նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նախատեսվում է, որ այդ մետրոյի կայարանները կլինեն 15 և 16 թաղամասերում:

Նա վստահեցրեց, որ հարցը մնում է օրակարգում, սակայն պետական բյուջեի գումարները բավարար չեն մետրոպոլիտենի ցանցն ընդլայնելու և նոր կայարաններ կառուցելու համար.

«Հարցը օրակարգից երբեք դուրս չի գալու: Բանկային կառույցների հետ բանակցային գործընթաց է գնում ֆինանսավորման աղբյուրները, ներդրումային ծավալներն ու ժամկետները ճշտելու համար», – նշեց նա։




Լրահոս