Այս պահին կադրային որևէ հարց չի քննարկվում. Աղվան Հովսեփյանի հարցազրույցը. news.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին.

– Ձեր ընդդիմախոսները նշում են եւ լրատվամիջոցներում էլ շրջանառվում է, թե Միասնական քննչական կոմիտեն ստեղծվել է Ձեզ անգործ չթողնելու ու աշխատանքով ապահովելու համար եւ այդպես փոխհատուցում են իշխանություններին մատուցած ձեր ծառայությունները, որքանո՞վ դա իրականության հետ աղերսներ ունի:

– Չեմ կարծում, որ լուրջ լրատվամիջոցին հարիր է բամբասանքներով առաջնորդվելը։ Ցավալի է, որ լրատվամիջոցներն իրենց ռեսուրսն օգտագործում են մտացածին «լուրեր» շրջանառելու համար, երբեմն էլ նաեւ քարոզչական գործիք են դառնում սահմանափակ մտածելակերպ ունեցողների համար: Հանրապետությունում իրականացվում են լուրջ դատաիրավական, համակարգային բարեփոխումներ եւ պետք է ամեն ինչ անենք մեր երկրում անկախ քննչական մարմին ունենալու, լիարժեք կայացնելու համար։

– Ինչո՞ւ կոմիտեի կազմում ընդգրկվեցին միայն Ոստիկանության ու ՊՆ քննչական մարմինները, նոր քննչականում չկան ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ու ՊԵԿ-ի քննչականը:

– Այս հարցի շուրջ արդեն բազմիցս խոսել եմ։ Որպես առաջին փուլ՝ որոշվեց քննչական անկախ մարմինը ձեւավորել պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական մարմինների հենքի վրա, որոնք իրականացնում են հանրապետության քրեական գործերի քննությանն մոտ 95-97 տոկոսը։ Նման համակարգային փոփոխություներն իրականացնելիս պետք է լինել բավական աչալուրջ, վեր կանգնել գերատեսչական շահից։ Եվ այսօր շատ կարեւոր է նորաստեղծ կոմիտեի առջեւ դրված խնդիրների ապահովումն ու լիարժեք կատարումը: Նախաքննության որակը արդարադատության հիմնաքարն է: Քննիչի հիմնական առաքելությունը հանցագործության բացահայտումն է, օրենքով սահմանված ընթացակարգով ապացույցների ձեռքբերումը, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը թույլ չտա իրավունքի որեւէ խախտում, քանի որ յուրաքանչյուր խախտում արժեզրկում է ապացույցը, դարձնում խոցելի քննության որակը։

– Կադրային հարցը ինչպե՞ս է լուծվելու, նախկին կառույցների՞ց է համալրվելու, թե՞ դուք Դատախազության ձեր կադրերին եք բերելու:

– Քննչական կոմիտեում աշխատելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Կարեւորվելու են նրանց մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտությունները, փորձառությունը, օրինապահությունը, իսկ թե ով, երբ, որտեղ է աշխատել կամ աշխատում, ապա դա արդեն երկրորդական է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս