Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ավարտին է մոտենում շախմատային օլիմպիադան:
Այսօր տեղի են ունեցան վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները. Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն Իսպանիայի ընտրանին էր:
Իրենց պարտիաներում հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Լիլիթ Գալոյանը, ցավոք, պարտություն կրեց Անա Մատնաձեից:
Հայաստան – իսպանիա՝ 2.5 : 1.5
Դանիելյան – Վեգա Գուտիերեզ՝ 1:0
Մկրտչյան – Ալեքսնադրովա՝ ½:½
Գալոյան – Մատնաձե՝ 0:1
Կուրսովա – Արանազ Մուրիլլո՝ 1:0