«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողը դաժան ծեծի է ենթարկվել․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Երեկ տեղեկություն ստացանք, որ «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից, լրագրող Գևորգ Խաչատրյանը դաժան ծեծի է ենթարկվել ծառուկյանական պատժիչ բրիգադի կողմից: Վերջինս ազատվել է աշխատանքից, սակայն վախեցած է և որոշել է այդ մասին չխոսել: Նրա երկու ընկերները պատմեցին, որ «ավելորդ խոսել է Ծառուկյանի հասցեին», դա է եղել ծեծի պատճառը: Ավելի ուշ խմբագրություն զանգահարեց խիստ անհանգստացած Գևորգը, ում, հավանաբար, ընկերները տեղեկացրել էին, որ հետաքրքրվել ենք միջադեպով, փորձելով ժխտել տեղի ունեցածը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս