Հայաստանի գազամատակարարումն իրականացվում է ներքին ռեսուրսների հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ-ից տեղեկություն էր ստացվել, համաձայն որի` փլուզման հետևանքով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

Armlur.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանի հետ զրույցում տեղեկացավ, որ մեր ներքին շուկայում գազամատակակարման խնդիր չկա:

«Ներքին շուկայում շարունակվում է գազամատակարարման՝ առանց սահմանափակումների ապահովումը, իսկ թե Վրաստանում երբ կավարտվեն գազամատակարարման վերականգնման աշխատանքները, կտեղեկացնենք հաջորդիվ»,- ասաց Շուշան Սարդարյանը:




Լրահոս