ՀՀ տարածքում շարունակվում են ականազերծման աշխատանքները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին:

2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) և չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսեց և օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները:

Հանձման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը, «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության ղեկավար Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը, Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը: Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային իշխանությունների, Շուռնուխ համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ:

Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:

akanazercum1

akanazercum3

kanazercum




Լրահոս