Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, ով մազման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց Իսպանական Լա Լիգայի առաջին տուրի խաղը, կկարողանա իր թիմին օգնել երկրորդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ խաղում:
Նա բժիշկներից թույլտվություն է ստացել և արդեն ընդգրկվել է կատալոնական ակումբի հայտացուցակում: Միաժամանակ, այսօր կայանալիք խաղը բաց կթողնի Անդրես Ինյեստան:
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքով, 30-ամյա ֆուտբոլիստն անհարմարություն է զգում ծնկի հատվածում և վաղը չի խաղա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: