Հարազատները հաստատել են ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութի իրական լինելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սթիվեն Սոտլոֆֆի ընտանիքը հաստատել է ամերիկացի լրագրողի դաժան սպանության կադրերի իրական լինելը: «Իսլամական պետության» գրոհայինը նրան գլխատել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ սպանվել էր մեկ այլ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին, տեղեկացնում է Россия 24-ը:

Մահապատժից առաջ Սոտլոֆֆն ասել է. «Օբամա, ձեր որոշումը միջամտել Իրաքում կատարվածին պետք է նպաստեր ԱՄՆ քաղաքացիների կյանքը փրկելուն և ԱՄՆ-ի շահերին: Այդ դեպքում ինչո՞ւ եմ ես իմ կյանքով վճարում ձեր որոշման համար: Մի՞թե ես ԱՄՆ քազաքացի չեմ: Դուք միլիարդավոր դոլարներ եք ծախսել հարկատուների միջոցներից և կորցրել եք հազարավոր մարտիկներ «Իսլամական պետության» դեմ ձեր նախկին մարտերի ժամանակ: Ի վերջո, ինչպե՞ս է պատերազմի հրահրումը պաշտպանում ժողովրդի շահերը»:

Իր հերթին գրոհայինը, որի դեմքը ծածկված է դիմակի տակ, պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել «իսլամական դիրքերին» ավիահարվածներ տեղալը: Նա սպառնացել է, որ հաջորդը կլինի բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատիժը:

Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել ամերիկացի երկրորդ պատանդի սպանության մասին տեղեկությունը` խոստանալով ստուգել տեսահոլովակի իրական լինելը:




Լրահոս