Մեռյալները ստվեր չեն գցի.(տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ոստիկանության օպերատիվ շտաբն ընդհանուր առմամբ ընտրականան խախտումների վերաբերյալ մինչ օրս ստացել է 34 ահազանգ, որոնք քննարկվել կամ քննարկման փուլում են,-այս մասին երեկ շտաբի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նախընտրական այս օրերին ոստիկանությունը ջանք և եռանդ չի խնայում ընտրացուցակների ճշտության առումով հասնել կատարյալին: Իսկ եթե իրականում ընտրություններից հետո պարզ դառնա, որ մեռյալ հոգիները ևս մասկանկցել են ընտրություններին, ինչպիսին կլինի ոստիականության արձագանքը ,-armlur.am-ի հարցին պատասխանեց Անձնագրային և վիզաների վարչության    պետ Հովհաննես Քոչարյանը: Ըստ վարչության պետի, եթե  նման բան արձանագրենք մեղավորները անպայման քրեական  պատասխանատվության կենթարկվեն: “Ամենաանցանկալի սցենարին  մենք  պատրաստ ենք: Ոստիկանության համար հասարակության կարծիքը մեծ  նշանակություն ունի և ճիշտ չի լինի   մի քանի մեռյալների  ընտրության գնալու պատճառով ընտրությունների  գործընթացի  վրա ստվեր  գցել  և ոստիակնության աշխատանքը ջուրը գցել” ,-ասաց  նա: Ինչպես վստահեցնում է վարչության պետը ամեն ինչ արված է  նման  խոսակցություններից  զերծ մնալու համար:




Լրահոս