ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամռանը Հայաստանից դուրս գնալու մտադրություն ունեմ եւ ուզում եմ իմանալ Ֆրանսիա գնալու համար անհրաժեշտ վիզայի ստացման կարգը: Նաեւ հետաքրքիր է, թե քանի տեսակի վիզա կա:

Տիգրանուհի Աբրահամյան, 28 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Գործնական, թե տուրիստական ուղեւորության դեպքում առաջնային է գործնականը: Համադրված նպատակների առկայության դեպքում հաշվի է առնվում ուղեւորության տեւողությունը:
Հավասար տեւողության դեպքում կարեւորությունը տրվում է առաջին մուտքի երկրին:
Տրամադրման ժամկետն առնվազն 5 աշխատանքային օր է:
Վիզա ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ դիմողը:
Ամբողջությամբ կամ մասնակի վարձատրվող, հասարակական հիմունքներով աշխատանքի պայմանով Ֆրանսիայում մնալու համար անհրաժեշտ է ունենալ Ֆրանսիայում գործատուի կողմից ձեռք բերված նախնական թույլտվություն:
Ֆրանսիացի կամ օտարերկրացի անհատի մոտ աշխատող ցանկացած անձ իր գործատուին Ֆրանսիայի մայր կամ անդրծովյան տարածքում 6 ամսվա ընթացքում 90 օր ընդհանուր տեւողությունը չգերազանցող ժամանակահատվածում ուղեկցելու համար պետք է ունենա աշխատելու ժամանակավոր թույլտվություն:
Աշխատանքի թույլտվություն ստանալու ընթացակարգը սահմանում են ձեռնարկությունների, մրցակցության, սպառման, աշխատանքի եւ զբաղվածության տարածաշրջանային վարչությունները:
Երկարաժամկետ ֆրանսիական վիզան Շենգեն վիզա չէ: Այն տրվում է նրա համար, որպեսզի դիմողը երկար ժամանակով (3 ամսից ավել) հաստատվի Ֆրանսիայում: Բացառությամբ մի քանի դեպքերի (ֆրանսիացու ամուսին, ուսանողներ, աշխատողներ, այցելուներ), երկարաժամկետ վիզա ունեցող անձը Ֆրանսիա հասնելուն պես իր բնակության վայրի պրեֆեկտուրա պետք է ներկայացնի նաեւ կեցության քարտի դիմում: Երկարաժամկետ վիզա ստանալու համար անձնագրի առկայությունը, այդ թվում եւ անչափահասների համար, պարտադիր է: Երեխայի համար երկարաժամկետ վիզայի դիմումը չի ընդունվի, եթե վերջինս գրանցված չէ ծնողներից որեւէ մեկի անձնագրում:
Սակագինը 99 եվրոյին համարժեք դրամ է: Տրամադրման ժամկետը տարբեր է՝ կախված վիզայի տեսակից, որոշ դեպքերում՝ մի քանի ամիս:

շարունակելի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից անհրաժեշտ ու ցանկալի է պարզաբանումներ ներկայացնելը, մյուս կողմից Ֆրանսիայի դեսպանատան պատասխանն ինչ-որ առումով արտագաղթի գովազդ է դառնում:




Լրահոս