Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը պարգևատրել է ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլիին Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշաններով և շնորհել նրան կանանց համար նախատեսված ասպետի կոչում, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Այդպիսով թագուհին նշել է դերասանուհու հումանիտար գործունեությունը: Դերասանուհին հանդիսանում է նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:
Կոչումի շնորհման հանդիսավոր արարողութոյւնը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում՝ մասնավոր ընդունելության ժամանակ: Արարողությանը ներկա է գտնվել նաև դերասանուհու ամուսինը՝ Բրեդ Փիթը: