Հոկտեմբերի 10-ին Խիմկիրսկայի քաղաքային դատարանը կալանքի որոշում է կայացրել 54-ամյա «օրենքով գող» Գեորգի Կիպիանիի նկատմամբ, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Պանչո անունով: Նա ձերբակալվել էր նախորդ չորեքշաբթի օրը, երբ նրա մոտ անձնական խուզարկությամբ մեծ քանակությամբ հերոին է հայտնաբերվել:
Շնորհիվ ազգանվան փոխարինմանը՝ Պանչվիձեից Կիպիանի, քրեական հեղինակությունը երկար տարիներ կարողացել է աննկատ մնալ իրավապահ մարմինների աչքերից:
Պանչո
Այն բանից հետո, երբ նրան 2007 թվականին 6 տարվա ազատազրկման դատապարտեցին, նա շարունակաբար փորձել է լրացնել բաց թողածը: Այս անգամ նրա համար նոր ժամկետներ են պահանջել՝ 3-10 տարի:
Նշենք, որ նա համարվում է հայտնի «օրենքով գողեր» Ասետրինայի և Կոստիլյայի համախոհը: