Ադրբեջանը կրկին մեծացնում է լարվածությունը սահմանին. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը պայմանավորված է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությամբ և հոկտեմբերի վերջին, Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպմամբ: Այս գնահատականը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հ ետ հանդիպման ժամանակ, գրում է «Արմենպրեսը»:

«Սահմանին լարվածություն տիրում է բանակցային գործընթացում տարբեր մակարդակներով հանդիպումներիից առաջ: Առաջին գծում կան հակառակորդի դիպուկահարներ, ովքեր խախտում են հրադադարի ռեժիմը: Պետք է հասկանանք’ գոյություն ունի իրավիճակ, որ առնչություն ունենք մի հարևանի հետ, որ մինչև վերջ չի գիտակցում, թե խաղաղ դիվանագիտական ուղին է հակամարտության կարգավորման միակ ուղին և դրան այլընտրանք չկա: Նա երկխոսելու, վստահության մթնոլորտ ստեղծելու փոխարեն լարում է իրավիճակը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս