![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/gox2.png)
Ինտերպոլը, Ռուասաստանի խնդրանքով, հայտարարել է ադրբեջանցի «օրենքով գող» Շագին Նովրուզովի միջազգային որոնումը:
Տեղեկատվությունն այդ մասին տեղադրված է Ինտերպոլի պաշտոնական կայքում:
Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, 1983թ. ծնված Նովրուզովը փնտրվում է ռուսական իրավապահ մարմինների կողմից՝ կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում հանցագործություններ կատարելու մեղադրանքով. տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: