Femen-ակտիվիստներն իրենց վրա կարմիր գինի են լցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական Femen շարժման ակտիվիստները հինգշաբթի մերկացել են Միլանի Դուոմո կենտրոնական հրապարակում: Նրանց ակցիան անցկացվել է «Ասիա-Եվրոպա» ֆորումի մեկնարկից առաջ, որին մասնակցելու են եկել ավելի քան 50 պետությունների և կառվարությունների ղեկավարներ, տեղեկացնում է Tgcom 24 հեռուստաալիքը:

Շարժման երկու մասնակիցներ առավոտյան եկել են քաղաքի գլխավոր տաճարի մոտ, մերկացրել են կուրծքը և իրենց վրա լցրել մեկական դույլ գինի: Նրանց մտահղացմամբ, խմիչքը խորհրդանշում է այն մարդկանց արյունը, ովքեր զոհվել են Ուկրաինայում՝ զինված հակամարտության ժամանակ:

Աղջիկներին ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները:




Լրահոս