Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նորաբաց գյուղի սկզբնամասից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արմեն Բ.-ին և 1997 թ. ծնված Վ. Հ.-ին:
Խուզարկությամբ Արմեն Բ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 275 գ կանեփանման թաց զանգված, որը, ըստ նրա բացատրության, կանեփի տերևներ են, քաղել է գյուղի հարակից դաշտերից և պահել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: