Հոկտեմբերի 18-ի լույս գիշերը Բաքվի Ղարադաղի շրջանի Լոկտաբան ավանի բնակիչն ինքնահրկիզման փորձ է կատարել. տեղեկացնում է АПА-ն:
Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 37-ամյա Գուդրատ Մահմեդովը կնոջ հետ վիճաբանելուց հետո իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել: Աղմուկի պատճառով նրանց տուն եկած հարևաններին դժվարությամբ է հաջողվել կրակը հանգցնել: Մամեդովը տեղափողվել է մոտակա հիվանդանոցի վերակենդանացման բաժին:
Հիվանդի վիճակը գնահատվում է որպես անբավարար: Նախնական վարկածի համաձայն՝ ինքնասպանության փորձի պատճառ է դարձել ընտանեկան վեճը: