Ես չեմ խոսում Շանթ Հարությունյանի մասին, որովհետև գործն իրավական դաշտում է: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Շ. Հարությունյանի և նրա որդու պատժաչափին, այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ընդդիմադիր գործիչներն այսօր նիստի մեկնարկին անդրադարձել էին այս խնդրին:
«Առավել ևս, ի տարբերություն իրենց, ես Շանթ Հարությունյանին ճանաչում եմ 90-ական թվականներից, գիտեմ՝ հայրը ով է, ամբողջ կենսագրությունը գիտեմ: Ես բավականին ինձ լավ զգացի, որ որդուն պայմանական տրվեց: Բայց դա դատարանի խնդիրն է: Դա ընդունելուց հետո այլ ռեժիմներ էլ կան: Օրենքը բոլոր մանրամասներն էլ ունի: Կարևորը, որ երիտասարդ տղա է և բանտում կամ կալանավայրում չի անցկացնի: Սա ամենակարևոր խնդիրն է», – նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6, իսկ Շահեն Հարությունյանը՝ 4 տարվա պայմանական ազատազրկման: