Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը:

Նշենք, որ օրենքի նախագծով` առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում, որի արդյունքում քաղաքական պաշտոն կարող են զբաղեցնել այն անձինք, ովքեր չունեն դատվածություն:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ ներկայացրած օրենքի նախագիծը որոշակի սահմանափակումներ է նախատեսում, իսկ սահմանափակումներ կիրառելիս պետք է հաշվի առնել պաշտոնների տեսակներն ու առանձնահատկությունները:

«Պետք է հիմք ընդունել յուրաքանչյուր պաշտոնի բնույթը, մասնավորապես` որոշումներ կայացնելու, շփումների և այդ պաշտոններին բնորոշ այլ հարցեր»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս