Ով որտեղ պետք է հանգստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե հանգստի առումով որ կենդանակերպի նշանի տակ ծնվածների համար այս տարի որ երկրները կլինեն բարենպաստ և որոնք՝ անբարենպաստ:
 Գուրգեն Հովհաննիսյանը նկատեց՝ քանի որ այս տարի սև, ջրային վիշապի տարի է, ուստի հանգստի համար ամենաիդեալական տարբերակը ծովային հանգիստն է լինելու:
Խոյ – կենդանակերպի նշանի տակ ծնվածները բարենպաստ հանգիստ կանցկացնեն Իտալիայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Հայաստանում, նրանց համար անբարենպաստ է Հոլանդիան,- ասաց աստղաբանը։
 
Նրա խոսքով՝ հանգստի ժամանակ Խոյերը պետք է ուշադրություն դարձնեն իրենց ինտելեկտուալ կարողություններին և խուսափեն էմոցիոնալ լինել:
 
Ցուլի- կենդանակերպի նշանի տակ ծնվածներն իրենց հանգիստը կազմակերպելու համար կարող են մնալ Հայաստանում կամ մեկնել Իտալիա: Աստղաբանը նրանց խորհուրդ չի տալիս գնալ Ավստրիա, Պորտուգալիա և Եթովպիա:
 
Ցուլերի համար, ըստ Հովհաննիսյանի, նաև ցանկալի չէ հանգստի ընթացքում տեղափոխություններ կատարել, քանի որ դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Երկվորյակների հանգստի համար բարենպաստ են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, իսկ ոչ բարենպաստ երկրներն են` Իսպանիան, Սլովակիան, Հունգարիան:
 
Կենդանակերպի մյուս` Խեցգետնի նշանի տակ ծնվածների համար, աստղաբանի խոսքով, 2012-ը յուրահատուկ բարենպաստ տարի է, հետևաբար, հանգստի մեկնելու առումով նրանց համար անբարենպաստ երկիր չկա:
 
Աստղաբանը վերջիններիս առաջարկում է մեկնել Հունաստան, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Հայաստան:
 
Անբարենպաստ երկիր չունեն նաև Առյուծները, Կշեռքները, Աղեղնավորները և Այծեղջյուրները:
 
Առյուծները, նրա խոսքով, կարող են իրենց հանգիստը կազմակերպել Հնդկաստանում, Ռուսաստանի արևմտյան մասում, Մեքսիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում:
 
Կշեռքները` Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Գերմանիայում:
 
Աղեղնավորները` Պորտուգալիայում, Ավստրիայում, Եգիպտոսում, Հայաստանում:
Այծեղջյուրները` Հայաստանում, Դանիայում, Իռլանդիայում:
Ձկները` Հունաստանում, Ավստրիայում, Պորտուգալիայում, Եթովպիայում, Թուրքիայում:
 
Կույսերի համար բարենպաստ երկրներն են՝ Ավստրիան, Մեքսիկան, Պորտուգալիան, Հունաստանը, իսկ անբարենպաստը`Հոլանդիան:
 
Կարիճների համար բարենպաստ երկրներն են՝ Հայաստանը, Եգիպտոսը, իսկ անցանկալին՝ Հնդկաստանն ու Մեքսիկան:
 
Ջրհոսներին աստղաբանը խորհուրդ է տալիս մեկնել Իտալիա, Հոլանդիա, փոխարենն անբարենպաստ երկրներն են` Ռուսաստանը և Իռլանդիան:
 
“Ցանկալի է անբարենպաստ երկրներից խուսափել, որովհետև էներգիայի զուր վատնում տեղի կունենա”,- զգուշացնում է աստղաբանը:
 
Հարցին` արդյո՞ք հանգստի մեկնելիս մարդիկ դիմում են աստղաբանի խորհրդին, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց` նշելով, որ մարդիկ լրատվամիջոցների միջոցով են տեղեկանում իր խորհուրդներին:




Լրահոս